Ի՞նչ պատիժ է նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կատարման համար

Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Նույն գործողությունները, որոնք՝
1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել են անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Այն դեպքերում, երբ վերը նշված առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել