ՀՀ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստին քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի և Արթուր Սարգսյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր խոսքն ուղղելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասաց․ «Ես անգամ իմաստ չեմ տեսնում Ձեզ հորդորելու, որ Դուք տեսնեք՝ ինչ է տեղի ունենում Ձեր քթի տակ, իհարկե, կարելի էր ասել, որ դեռևս քրեական վարույթներ հարուցելու ցուցումներ կարողանում եք տալ, քրեական գործեր սարքելու ցուցումներ կարողանում եք տալ, բա չեք լսե՞լ, որ ասել են՝ 5 հազար զոհ կարող էր չլինել, և նույն իրավիճակը կլիներ։ Ձեզ հետի տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչ կարող էր տեղի ունենալ իրավաբանի հետ ՀՀ-ում, Դուք Նիկոլի իրավաբանն եք, Դուք իշխանազավթի իրավաբանն եք դարձել»։
Մանրամասները՝ տեսանյութում։