Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում հուլիսի 9-ին

Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի, Բագրևանդ թաղամասի 19-ից 30-րդ փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Ծաղկաձոր քաղաքի Վ․Հարությունյան, Օրբելի Եղբայրների, Գրիգոր Մագիստրոսի փողոցների, Ծաղկունյաց հրապարակի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել