Ի՞նչ իրավունքներ ունի դատախազը

Դատախազի իրավունքներն են՝

1) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերինծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
2) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
3) իր իրավասության սահմաններում հարցեր քննարկելը և որոշումներ ընդունելը.
4) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
5) օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ ստանալը.
6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը.
8) սահմանված կարգով ծառայողական առաջխաղացումը և դասային աստիճանի բարձրացումը.
9) սահմանված կարգերով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
10) դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Բացի այդ, դատախազը կարող է բողոքարկել իր իրավունքները սահմանափակող իրավական ակտերն ու գործողությունները (անգործությունը):

Նշենք նաև, որ դատախազն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել