Առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։
Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
![Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/271792190_490391579109533_6502711005722672481_n.jpg?_nc_cat=105&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=fIfokH8dC7wAX8nHfHE&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT9COAdY1DSg_9kaIOqxMrvMYCZWPgBaNCy-VPjGP1qfWQ&oe=61E58F58)
![Возможно, это изображение (еда и на открытом воздухе)](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/271789700_490391685776189_6597815343774356012_n.jpg?_nc_cat=105&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=W89U8i1mJ0AAX-e2SS8&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT86rqr0kknuCuumR_rJUBtl5-x-22bTOoyXk4pgULFi6g&oe=61E4B38B)
![Возможно, это изображение (еда)](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/271805858_490392099109481_4763098523926521479_n.jpg?_nc_cat=102&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=45LdOnJlgpsAX9zcOhW&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=00_AT9F97UqTBthXbgtIcgb9G0dTDfktUpWO5Ilzcl6XqOkMA&oe=61E4B5C7)