Հաստատվել է «թրեյդ-ին» առևտրի լիցենզավորման կարգը

Կառավարությունը հունվարի 13-ի որոշմամբ հաստատել է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման «թրեյդ-ին» առևտրի լիցենզավորման կարգը:

Որոշման մեջ նշվում է, որ լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

Ըստ որոշման հիմնավորման՝ թրեյդ-ին համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտո­արտա­դրող­ների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցեն­զավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար հարկային արտոնյալ կար­գավորում­նե­րից անհարկի օգտվելու հնարավորությունները:

Ավտոարտադրողի և/կամ դրա տարածքային ստորաբաժանման (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ) հետ պայմանագրի առկայությունն անհրաժեշտ է՝ ելնելով այն տեսանկյունից, որ դրա բացակայության պարագայում լիցենզիա կարող են ստանալ նաև ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչ չհանդիսացող այլ տնտեսավարողներ, ինչը կհակասի «թրեյդ-ին» համակարգի սկզբունքներին, և դրահետևանքով կխախտվեն նաև ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների իրավունքները։

Նախագծում ներկայացված լիցենզիայի պարտադիր պահանջները և պայմաններն անհրաժեշտ է սահմանել՝ ելնելով հետևյալ նպատակներից։

  1. Ավտոարտադրողի և/կամ դրա տարածքային ստորաբաժանման (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ) հետ պայմանագրի առկայությունն անհրաժեշտ է՝ ելնելով այն տեսանկյունից, որ դրա բացակայության պարագայում լիցենզիա կարող են ստանալ նաև ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչ չհանդիսացող այլ տնտեսավարողներ, ինչը կհակասի «թրեյդ-ին» համակարգի սկզբունքներին, և դրահետևանքով կխախտվեն նաև ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների իրավունքները։
  2. Փակ առևտրային տարածքի առկայությունը կարևոր է սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ հնարավորություն է տալիս իրականացնել ավտոմեքենայի վաճառքը միջազգային նորմերի համապատասխան՝ գնորդին հասցնելով տեղեկատվության ամբողջ ծավալը, որն անհրաժեշտ է ավտոմեքենայի անվտանգ շահագործումը և դրա հետագա երաշխիքային սպասարկումն ապահովելու համար։
  3. Փակ և արտադրողի չափորոշիչներին համապատասխանող տեխնիկական սպասարկման կենտրոնը թույլ է տալիս ամբողջ ծավալով իրականացնել մեքենայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկումը՝ ներառյալ ախտորոշումներն ու բոլոր հնարավոր միջամտությունները, ինչն ապահովում է փոխադրամիջոցի տեխնիկական և հետևաբար՝հասարակության անվտանգությունը հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ։

«Թրեյդ-ինը»  ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման  առևտրի տեսակ է, որը ֆիզիկական անձից վերջինիս պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հատուցելի ձեռքբերումն է ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից, ներառյալ ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառքի իրականացումը ֆիզիկական անձին, որի դեպքում վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել