Պոլիտեխնիկը և Յունիբանկը կնքեցին համագործակցության հուշագիր

Ս․թ․ դեկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և «Յունիբանկ» ԲԲԸ գլխավոր վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը կնքեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ։

Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջև ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։

ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը կարևորում է համագործակցության մեջ գործատուների ակտիվ մասնակցությունը։ «Այսօր նոր որակի համագործակցության հիմք է դրվելու և այդ համագործակցությունն ուղղված է լինելու համապատասխան կրթական ծրագրերով որակի էական փոփոխությանը, նոր ենթակառուցվածի, մասնավորապես թվային բանկային գործի որակյալ կրթության համար անհրաժեշտ լաբորատորիայի ապահովմանը, ուսանողների համար նպատակային վճարովի պրակտիկաների կազմակերպմանը, ինչպես նաև բանկի մասնագետների հետ ուսումնական պլանների ձևավորմանը, ուսումնական գործում ոլորտային ժամանակակից գրականության ապահովմանը, տարբեր մասնագիտությունների անձանց վերաորակավորմանը և կարճաժամկետ դասընթացների միջոցով բանկի կադրային կազմի համալրմանը»,-նշեց ռեկտորը։

«Յունիբանկ» ԲԲԸ գլխավոր վարչության նախագահ Մ․ Հակոբյանը նշեց, որ բանկն արդեն որոշակի համագործակցության նախագծեր ունեցել է համալսարանի հետ, որոնք հաջող ընթացք են ունեցել։ Ըստ նրա Պոլիտեխնիկական համալսարանը հենց այն բուհն է, որի հետ համագործակցությունը թույլ կտա բանկին սահուն անցնել դեպի թվայնացում տանող ճանապարհը։ «21-րդ դարում դասական բանկերը գնում են թվայնացման ուղղությամբ և այս համատեքստում Պոլիտեխնիկական համալսարանի հետ մեր համագործակցությունը ունենալու է իր արդյունավետությունը։ Այսօր կարիք կա, ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև նեղ մասնագիտական վերապատրաստման դասընթացների, ինչպես սկզբնական աշխատանքի, այնպես էլ արդեն գործող աշխատակիցների կամ բուհերի շրջանավարտների համար, որոնք ուզում են նոր կոմպետենցիաներ ստանալ։ Հենց այստեղ էլ մենք համագործակցելու ենք ինչպես թեորետիկ մասում, այնպես էլ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել