Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը դանակով պատռած կինը տուգանվել է

Քաղաքացի Դ․Հ․-ն տուգանվել է 50 հազար դրամով՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի գովազդային պաստառը դանակով պատռելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ քաղաքացին նախապես պատվիրել է գործով չպարզված մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոաշտարակի վարորդին մոտենալ Աբովյան քաղաքի սահմանադրության հրապարակում գտնվող գովազդային վահանակի մոտ, որից հետո բարձրանալով ավտոաշտարակի համապատասխան խցիկի վրա, իր մոտ գտնվող դանակով պատռել է վահանակին պատկերված՝  Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի գովազդային պաստառը՝ «Իմիջ Մ. Գ.» ՍՊ ընկերությանը պատճառելով զգալի չափերի՝ 43000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատարանի որոշումը ուժի մեջ է մտել, այն չի բողոքարկվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել