Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազարի փոխարեն սահմանել 100 հազար դրամ

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ։

Խմբակցությունը հիմնավորման մեջ նշել է, որ նման նախագծի պատճառը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը և աղքատության մակարդակն է։ Նշվում է, որ նախագիծը համահունչ է կառավարության ծրագրի նպատակադրումներին, որով նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ։

Ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել