Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով։ Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որով Գրիգորյանը ազատվել է փոխնախարարի պաշտոնից։
Հիշեցնենք, որ վերջինս փոխնախարարի պաշտոնում նշանակվել է ապրիլին։
Գրիգորյանը 2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: