Դպրոցները նոր տնօրեններ ունեն․ Հայկ Մարությանի որոշումները

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցներում տնօրեններ են նշանակվել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է քաղաքապետարանից։

․․․«Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անուշ Էդվարդի Աբելյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (22.12.2021թ.–22.12.2026թ.):

․․․«Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Գարեգին Շուրայի Ներսիսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (16.12.2021թ.–16.12.2026թ.):

․․․«Երևանի Ա.Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական գծով փոխտնօրեն Տաթևիկ Մելքոնյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

․․․«Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Արամ Արշալույսի Սաֆարյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 16.12.2021թ. մինչև 05.10.2024թ.:

․․․«Երևանի Վ. Մայակովսկու անվան հ. 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Վիկտորիա Ռուբենի Ռուխկյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (17.12.2021թ.– 17.12.2026թ.):

․․․«Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Վյաչեսլավ Արտյուշի Ղևոնդյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 27.12.2021թ. մինչև 28.01.2024թ.:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել