Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանային անվտանգության հարցերում մարդու իրավունքները պետք է դառնան պետական-քաղաքական օրակարգի անբաժան մասը:

Կյանքի, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, ազատ տեղաշարժի, սեփականության, մասնավորության (privacy) և մյուս իրավունքները պետք է դրվեն պետական-քաղաքական որոշումների հիմքում:

Չպետք է թույլ տալ, որ անվտանգության հարցերն առանձնացվեն, կտրվեն մարդու առօրյա կյանքի խնդիրներից, սահմանային բնակիչների իրավունքներից:

Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը (politics, политика) ստվերի մարդու իրավունքերը:

Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել