Փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելու չափանիշները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը, ի թիվս այլ գումարների, կազմված են նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է չհաստատել այն դատական ծախսերը, որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին:

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում արձանագրել է, որ գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել