Ռուսաստանի քաղաքականությունը սա է, չենք ֆիքսի՝ անհաջողությունները կշարունակվեն․ Ստեփան Գրիգորյան

Ռուսաստանը պատահական չէ, որ դեմ չէ բրյուսելյան հանդիպմանը, որքան հասկանում եմ, ՌԴ-ն գոնե այս փուլում կարողացավ համոզել և՛ Եվրամիությանը, և՛ Ֆրանսիային, և՛ ԱՄՆ-ին, որ գլխավոր հարցերն այնուամենայնիվ հումանիտար հարցեր են։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Ի՞նչ է հաջորդել Սոչիին և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է նոր պատերազմ» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Եթե դուք վերջին ժամանակների պաշտոնական հայտարարությունները նայեք՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ֆրանսիայի, պարզ է, բոլորը խաղաղության մասին են խոսում, դա դրական է մեզ համար, բոլորը խոսում են Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծման մասին և շատ կարևոր է, որ շարունակում են ասել Լեռնային Ղարաբաղի հարց, բայց շեշտադրումները փոխվել են։ Մեկ տարի առաջ նրանք ասում էին՝ դա հստակ ագրեսիա է Հայաստանի դեմ, պետք էաջակցել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է քննարկվի և այլն։ Հիմա մի քիչ ավելի լղոզված է։ Ես կարծում եմ, որ դա է պատճառը, որ ՌԴ-ն հանդուրժող է, բայց Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվել։ Պուտինն ասաց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանն է, մինչև վերջ այդ բառերը չասաց, բայց ասաց, դա կոչվում է Լավրովի պլան, բոլորս գիտենք։ Ես հատուկ վերադառնում եմ դրան, քանի որ շատ բարկացավ ՌԴ-ն, որ մեր Ազգային ժողովի նախագահն օգտագործեց այդ բառերը, բայց ես պետք է ասեմ Ռուսաստանին, որ մենք գիտենք՝ Լավրովի պլանը կա, ու Լավրովի պլանի գլխավոր գաղափարն այն էր, որ 5 շրջան պետք է տաք, հետո երկու շրջան պետք է տաք, հետո հանգիստ պետք է նստեք, ձեր տեղն իմանաք»,-ասաց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ մինչև հասարակությունը, մինչև քաղաքական ուժերը դա չհասկանան, անհաջողությունները կշարունակվեն։

«Պետք չէ նեղանալ, պետք չէ ասել՝ իրենք թշնամի են, այս են, այն են․․․ Ռուսաստանի քաղաքականությունը սա է, չենք ֆիքսի՝ անհաջողությունները կշարունակվեն»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել