ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների. Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողության ծառայության նորանշանակ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։

Շնորհակալ եմ նման բարձր վստահության համար։

Վստահեցնում եմ, որ նոր եռանդով, նոր նվիրումով ողջ ներուժս ներդնելու եմ Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար:

Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել