Գաղտնի փականով դանակ՝ տաբատի գրպանից

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով, հունիսի 17-ին, ժամը 00.30-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բերման են ենթարկել չորս անձանց, որոնցից 1981 թ. ծնված, նախկինում դատված Մանուկ Ս.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` 9,5 սմ շեղբի երկարության:

Վերջինս հայտարարել է, որ դանակը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել