ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է եւ որոշող, ի կատար է ածված:

Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում մասնավորապես գրել է. «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»:

Վարչապետը շեշտել է՝ պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի ապագայի երաշխիքը:

Համայնքապետի ընտրություններ էին

  • Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
  • Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
  • Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
  • Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
  • Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
  • Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
  • Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
  • Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
  • Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել