Ինչքան մարդը պետք է բարոյական արժեքներից զուրկ լինի, որ հոկտեմբերի 12-ից քաղաքապետ չեղած մարդուն մեղադրեն այդ խնդիրների համար․ Մամիկոն Ասլանյան

Վանաձորում ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ցածր է եղանակային պայմաններով պայմանավորված, եղանակը ջերմանա ժողովուրդն էլ կջերմանան, կսկսեն ակտիվորեն մասնակցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Նա Վանաձոր, Գուգարք, Դարպաս համայնքների բնակիչներին կոչ արեց ակտիվորեն մասնկացել ընտրություններին;

«Սա հին ու նոր աշխարհների, ընդհանրապես տոհմերի, երիտասարդության, բոլորի ընտրությունն է։ Ես ուզում եմ, որ բոլորն ակտիվ մասնակցեն ընտրություններին»,-ասաց համայնքի ղեկավարի թեկնածուն։

Նա հորդորեց այնպիսի ակտիվություն ցուցաբերել, որ վաղը ընտրվողը հասկանա պատասխանատվությունը։

«Ես երկու ամիս է համայքնի Վանաձոր համայնքի ղեկավար չեմ, ինչքան մարդը պետք է բարոյական արժեքներից զուրկ լինի, որ հոկտեմբերի 12-ից քաղաքապետ չեղած մարդուն, այսինքն ինձ մեղադրեն առկա խնդիրների համար, իսկ իրենց կողմից նշանակած և առայժմ անունն անգամ հանրությանը հայտնի չդարձած անձը, որն այսօր ԺՊ-ն է, ու ես էլ չեմ ուզում անունը տամ, մեղավոր չէ:  Եթե մարդը 2 ամսում չի հասկացել, որ 3-րդ քաղաքի ղեկը ստանձնելը ոչ միայն աթոռ է, ոչ միայն բազկաթոռ ու ծառայողական մեքենա, այլ նաև մեծ պատասսխանատվություն, էդ մարդը պետք է հոգար, ես լավ ժառանգություն եմ թողել, որովհետև Վանաձորում երբևէ, նույնիսկ 16 թվականին, երբ մենք եկել էինք հոկտեմբեր ամսին ու գրեթե այդ ձմեռային պաշտպանության առումով մենք որևէ լուրջ տեխնիկա ու մարդկային ռեսուրս չունեինք, մենք գիշեր ու ցերեկ․․․ ես քնում էի քաղաքապետարանի իմ սենյակում»,-ասաց նա։

Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ տեխնիկան անսարք է, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ մարդն էլ կարող է անառոջղ լինել, բայց եթե անառողջ է, չի նշանակում, որ մեռած է։

«Ի՞նչ է նշանակում՝ 2019 թվականին գնված նոր «ԿԱՄԱԶ»-ն անսարք է: Գոնե պարզե՞լ են՝ ինչն է անսարք: Ենթադրենք շարժիչը չի աշխատում, ապարատուրան չի աշխատում, ես նաև մի քիչ տեխնիկայից եմ հասկանում, կասեինք՝ հա, ստից տեխնիկական խնդիրներ են, 5 օր խոսելու փոխարեն կարելի էր սարքել»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։

Թեկնածուն նաև նշեց, որ թեպետ հարուստ չենք, բայց ինքն իր միջոցներով 2016 թվականին, գիշերն էլ գնացել է Սևան, երկու մեքենա խնդրել՝ միջպետական ճանապարհը սպասարկելու համար ու իր անձնական միջոցների հաշվին բերել Վանաձոր, քաղաքը մաքրել։  Վանաձորի համար 2 տեխնիկան 6 ժամում կարողանում էր ամբողջ քաղաքը շրջել, հիմա էլ մեկ փոշեկուլ և ախտահանիչ մեքենա պետք է բերվի ու նաև կարիք կա մեկ հզոր մեքենայի, որ քաղաքի լեռնային հատվածները բարձրանա․ «Գոնե աղատրման աշխատանքներ կարելի՞ էր կատարել, թե ոչ»,-ասաց նա։

Նա ասաց, թե այդ ո՞նց է, որ մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, առավոտն արդեն նոր վարիչ կա: «Պոլիկլինիկայի վարիչն դեռ չհանած, արդեն գիտեն, թե ում են նշանակում, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի ղեկավարն ու տեղակալը արձակուրդում են, չէին մտածու՞մ, որ քաղաքում ձյուն է գալու»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել