Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արամ Սողոյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արամ Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 14-ին՝ ժամը 01:24-ին, իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է «112», իսկ ժամը 01:36-ին զանգահարել «911» հեռախոսահամարներին և հայտնել, որ իր ընկերը` Օլեգը զանգահարել և ասել է, որ վաղը Վոլգոգրադ քաղաքի «Վորոշիլովսկի» առևտրի կենտրոնի 2-րդ հարկում ահաբեկչության ակտ է տեղի ունենալու գիտակցելով, որ իր տրամադրված հաղորդումը սուտ է:
Գործով մեղադրյալ Արամի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: