Հրապարակվեցին քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԲԴԽ-ում հրապարակվեցին քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները:

Քննությանը մասնակցում էր 47 թեկնածու:

Գրավոր մրցույթի անցողիկ շեմը համարվում է 48 միավորը՝ նյութական խնդրից՝ 24 միավոր, դատավարական խնդրից՝ 24 միավոր:

Գրավոր փուլը հաղթահարողները կմասնակցեն նաև բանավոր մրցույթին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել