Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԲԴԽ-ում հրապարակվեցին քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները:
Քննությանը մասնակցում էր 47 թեկնածու:
Գրավոր մրցույթի անցողիկ շեմը համարվում է 48 միավորը՝ նյութական խնդրից՝ 24 միավոր, դատավարական խնդրից՝ 24 միավոր:
Գրավոր փուլը հաղթահարողները կմասնակցեն նաև բանավոր մրցույթին: