Պոլիտեխնիկ ավագ դպրոցի աշակերտական թիմը «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում կներկայացնի ՀՀ-ն

2021 թվականի նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որը տեղի է կունենա Ուզբեկստանի հանրապետությունում՝ 08․11-12․11։

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտական թիմը պատիվ ունի ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը այս միջազգային մրցաշարում, հետևյալ համակազմով՝

  • Ալֆրեդ Պետրոսյան – Թիմի ղեկավար
  • Գևորգ Զադոյան,
  • Արտաշես Մկրտչյան,
  • Արմեն Եպիսկոպոսյան,
  • Գրիգոր Հովհաննիսյան,
  • Հովսեփ Կարապետյան։

Ներկա պահին մեր թիմը մասնակցում է օլիմպիադայի առաջին՝ տեսական փուլին։
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ մասնակցությունը իրականացվում է հեռավար տարբերակով։

Օլիմպիադան բաղկացած է 2 հիմնական փուլերից՝ տեսական և փորձարարական, ինչից հետո մոդերացիայի արդյունքում պարզ կդառնան մրցության լավագույնները։

Հաջողություն ձեզ սիրելի աշակերտներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել