2021 թվականի նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Ալ Ֆերգանի»-ի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որը տեղի է կունենա Ուզբեկստանի հանրապետությունում՝ 08․11-12․11։
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտական թիմը պատիվ ունի ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը այս միջազգային մրցաշարում, հետևյալ համակազմով՝
- Ալֆրեդ Պետրոսյան – Թիմի ղեկավար
- Գևորգ Զադոյան,
- Արտաշես Մկրտչյան,
- Արմեն Եպիսկոպոսյան,
- Գրիգոր Հովհաննիսյան,
- Հովսեփ Կարապետյան։
Ներկա պահին մեր թիմը մասնակցում է օլիմպիադայի առաջին՝ տեսական փուլին։
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ մասնակցությունը իրականացվում է հեռավար տարբերակով։
Օլիմպիադան բաղկացած է 2 հիմնական փուլերից՝ տեսական և փորձարարական, ինչից հետո մոդերացիայի արդյունքում պարզ կդառնան մրցության լավագույնները։
Հաջողություն ձեզ սիրելի աշակերտներ։