Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին․ «Առուշ Առուշանյան» դաշինք

«Առուշ Առուշանյան» դաշինքը գրում է․

«Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանություններ կոկորդին։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստ։

Դատավորի որոշմամբ Առուշանյանի ազատության համար դեկտեմբերի 30-ին դատախազությանը փոխանցված 2 միլիոն ՀՀ դրամ գրավը դարձավ պետության եկամուտը։

Պաշտպանական կողմի խոսքով՝ դատարանի այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել