Բավականին ողբալի իրադարձությունների առաջ ենք կանգնած․ ԵՊԲՀ դասախոս Արման Բադալյան

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը լրագրողների հետ հանիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի վարակի բավականին բարձր փոխացնման փուլում։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը շատ մտահոգիչ է․ «Ինչպես ասել էր Առողջապահության նախարարը՝ մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Արդեն, եթե հոսպիտալացման սպասող մարդ կա, դա նշանակում է, որ ունենք դեֆոլտային վիճակ։ Սա կարող է բերել տնային մահերի քանակի բարձրացման, քանի որ դելտա շտամը բավական ագրեսիվ է»։

Բժիշկն ընդգծեց՝ հիվանդության մահաբերությունը բարձրանալու է. «Բավականին ողբալի իրադարձությունների առաջ ենք կանգնած»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք 704 առողջացած, 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել