Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրերի քվեարկության նախնական տվյալները

Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրերի քվեարկության նախնական տվյալները։ Նախնական տվյալներով ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը, հայտնում են դաշինքից։

Բարձրավանում (34/18 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի օգտին՝ 33 բնակիչ։

Շուռնուխում (34/17՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 42, ՔՊ-ն՝ 14 քվե;

Որոտանում (34/16 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի քվեների թիվը կազմում է ՝ 68, ՔՊ-ինը՝ 31։

Ներքին Խնձորեսկում (34/13՝ ընտրատեղամաս)«Առուշ Առուշանյան» դաշինքին իր ձայնը տվել է 88, ՀԱԿ-ի թեկնածուին՝ 11, իսկ ՔՊ-ին՝ 36 բնակիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել