ՀՀ ՄԻՊ-ը ստիպված իր արցախցի գործընկերոջը հղումով տեղեկություններ է հաղորդում․ Տիգրան Աբրահամյան

Չեմ հասկանում՝ ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են առաջնագծում ստեղծված իրադրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ ՄԻՊ-ը ստիպված իր արցախցի գործընկերոջը հղումով տեղեկություններ է հաղորդում։ Բա հետո՞։

Ադրբեջանական մամուլից ռուսական տելեգրամ ալիքներ Արցախի առաջնագծից տեղեկատվություն են տալիս, դեռ չեմ խոսում ֆեյսբուքյան օգտատերերի մասին, իսկ սրանք չգիտեմ, թե ինչին են սպասում։

Խուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել