Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Red Wings ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի օրերին։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել