Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը

Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։ (Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։

Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել