Հարգելի որդեկորույս ծնողներ, ինչու՞ եք հիասթափվել, ինչու՞ են մեր շարքերը գնալով նվազում․ անհետ կորածների հարազատներ

Անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների կողմից ստեղծված «Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջը գրել է․

«Հարգելի որդեկորույս ծնողներ, քույրեր, եղբայրներ, կանայք ընկերներ և իրեն ՀԱՅ համարող հասարակություն, ինչու՞ եք հիասթափվել, ինչու՞ են մեր շարքերը գնալով նվազում, առաջին օրերին մենք բոլորս՝ վշտակիցներս ինչպես մեկ, անբաժան ընտանիք իրար կողքի էինք, սակայն այսօր պահի հրամայականով և պահանջով իշխանությունը ժամանակ առ ժամանակ մեզ է տրամադրում մեր տղերքի ոսկորները, որոշ դնթների համընկնում, մի քանի գերի է վերադարձնում, բայց ոչ բոլորին, ի՞նչ ենք անում, վերցնում ենք մեր մասունքը հողարկավորում և լքում այն ընտանիքին, ում հետ միասին պայքար էինք սկսել։

Հարգելի վշտակիցներ, շատերի բերանից լսում եմ արդեն հոգնել ենք, ինչու՞ եք այդքան շուտ պարտվում, ինչու՞ չէիք հոգնում, երբ անքուն գիշերներ էիք անցկացնում Ձեր նորածին, իսկ հետագայում ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻ մահճակալի առաջ, ինչու՞ չէիք հոգնում երբ կրթում էիք նրանց, ինչու՞ չէիք հոգնում, երբ հպարտորեն նրանց բանակ, հետո էլ պատերազմ էիք ճանապարհում։

Հարգելի վշտակից, մեկ ընտանիքի անդամներ, խոնարհվում եմ մեր ՏՂԵՐՔԻ և նրանց ծնողների, հարազատների առջև, հարգանքով վերաբերվում բոլորին՝ հատիկ առ հատիկ, միևնույն ժամանակ վրդովվում և ձայն բարձրացնում, որ եթե ուզում ենք, որ մեր ՏՂԵՐՔԸ հանգիստ ննջեն, պետք է չտրվենք վախին, չլռենք հանուն մի քանի կոպեկ մեզ շպրտելով, պետք է միասին մեր արդարացի պահանջը առաջնորդենք, պետք է միասին պատվով և փառքով դուրս գանք այս քաոսից և ճահճից։

Հիասթափվել և ետ նահանջ չկա իմ վշտակից ԾՆՈՂՆԵՐ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել