Հայկ Մարությանն իր հրաժարականի լուրերի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին՝ ըստ էության հերքելով դրանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրաժարականի մասին լուրերի հարցը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը։

«Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել