Ոստիկանության զորքերի ծառայողները հրաձգության պարապմունքներ են անցկացրել

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին, համաձայն մարտական հերթապահության նախապատրաստման պլանի, ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները պաշտպանության նախարարության զորավարժարանում անցկացրին գործնական հրաձգության պարապմունքներ։

«Պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ջոկերի մարտական հրաձգությանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ նպաստում է ջոկերի համագործակցված ու ներդաշնակ գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել