Խաբեությամբ ժամկետային զինծառայողի հարազատ ներկայացած 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Սեպտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները տեղեկություն ստացան, որ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը Երևանի Ամիրյան փողոցում է։

Նա րոպեներ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։ Հիշեցնենք, որ 31-ամյա տղամարդը զանգել էր Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքացիների և, ներկայանալով ժամկետային զինծառայողի հարազատ, գումար էր խնդրել՝ խոստանալով կարճ ժամանակում վերադարձնել։

Այնուհետև, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, տիրացել էր գումարներին։ 31-ամյա տղամարդը կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել