Նոր մանրամասներ ավագանու ընտրությունների օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀ ոստիկանության կողմից կատարված քննությունների արդյունքում մայիսի 31-ի դրությամբ հայտնաբերվել է ընտրախախտման 143 դեպք, որից՝ 9-ով հարուցվել են քրեական գործեր, ԱՎՎ է ուղարկվել 3 նյութ, միացվել է ընթացիկ նյութի 4-ը, եզրակացությամբ կցվել է 15 նյութ, մերժվել է 111 նյութ, ընթացքի մեջ է գտնվում 1 նյութ:

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարված քննությունների արդյունքում 17 նյութ մերժվել է, երկուսը գտնվում են ընթացքի մեջ, ևս երկուսով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հետընտրական ժամանակահատվածի ընտրախախտումների դեպքերով ոստիկանության կողմից կատարված քննության արդյունքում 20 գործ մերժվել է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել