Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կտուգանվի մինչև 300 հազար դրամ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են․

«Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված վերահսկողությունն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում: Որոշակի թերացումներ նկատվե են, սակայն դրանք տեղում շտկվել են: Տեսուչներն արձանագրություններ չեն կազմել:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել