Արարատ Միրզոյանը կհանդիպի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել