ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ է նշանակվել Թորգոմ Չանդոյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 26-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Կենսագրություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը ծնվել է 1982թ. հունվարի  17-ին, Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:

2003թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2003-2005թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2006-2008թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի  քննիչի պաշտոնում:

2008-2014 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչի, ավագ քննիչի, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոններում:

2014-2021թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:

Թորգոմ Չանդոյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել