Կարկուտն էական վնասներ է հասցրել Վարդենիս, Ծովակ եւ Լուսակունք համայնքների տնտեսություններին: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից:
Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկտից զգալի վնասներ են կրել Վարդենիս, Լուսակունք եւ Ծովակ համայնքների տնտեսությունները։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: Մեծապես տուժել է նաև գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, պտղատու այգիների 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, բնակարանների եւ շինությունների կտուրներ:
Ծովակի եւ Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի՝ դեռեւս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։ Վնասների գումարային չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից։
![Возможно, это изображение (на открытом воздухе)](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/237444226_897889801085149_5316892492479795661_n.jpg?_nc_cat=103&_nc_rgb565=1&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=RDhL8NwosxYAX_Akeja&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=a3d716331ebc461bc0c78a48619ac3d5&oe=613F59B2)
![Возможно, это изображение (природа)](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/236622509_897889631085166_6524122698238346041_n.jpg?_nc_cat=104&_nc_rgb565=1&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=PY3OGyufeTsAX-BTE01&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=4090655441e2bad573907336ec99c349&oe=61407ACD)