«Հաց կերեք, դա կարևոր է էլի․ երբեք վարդագույն ակնոցներով չեմ նայել իրավական ակտերին»․ Վլադիմիր Վարդանյանը՝ պատագամավորին

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 9-ին, քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Նրան ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը, այնուհետև ելույթ հանդես եկավ Վլադիմիր Վարդանյանը։ Հիշեցնենք, որ նա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:

«Գիտեք, որ ՀՀ խորհրդարանական պատմության մեջ ձևավորվել է այնպիսի ավանդույթ, որ պետա-իրավական հարցերի մշատական հանձնաժողովը դիտարկվում է, եթե ոչ՝ ամենածանրաբեռնված, ապա ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը։ Բայց 7-րդ գումարման ԱԺ-ն ուներ որոշակի առանձնահատկություններ, որովհետև մենք բախվեցինք աննախադեպ իրավիճակների հետ, որն էլ ավելի դժվարացրեց և բարդացրեց հանձնաժողովի աշխատանքները՝ մեծացնելով հանձնաժողովում քննարկվող հարցերի ծավալը»,-իր խոսքում նշեց Վարդանյանը։

Նա ներկայացրեց նաև կատարված աշխատանքները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահի թեկնածուին․ «Պարոն Վարդանյան, որ չուտենք-չխմենք, ձեզ լսենք Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է, մի երկու իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք ու արդեն ամեն ինչ լավ կլինի, բայց, ցավոք, մենք ձեր ու «Քաղաքացիական պայմանագրի» իրականությունում չենք, դրա համար ուզում եմ այս հարցը տալ։ Մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ, ձեր ուղիղ խոսքն ասեմ՝ «մեր բանակը պաշտպանում է մեր ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ», խնդրում եմ չհերքեք, ձայնագրություն կա։ Ի՞նչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով, նշեք այդ աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Եվ երկրորդը՝ ե՞րբ եք հասցրել փոխել Սահամադրության 14-րդ հոդվածը, որոբվ ամրագրվում է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնամխելիությունը»։

Վլադիմիր Վարդանյանը նախ խորհուրդ տվեց ուտել և խմել, քանի որ չանելը առողջությանը վնաս կարող է պատճառել․ «Հորդորում եմ նույնիսկ, ձեր մեջ էլ բժիշկներ կան, ինձ թվում է մնացած բժիշկներ էլ դրան կանդրադառնան»։

Նա նաև հավելեց, որ երբեք վարդագույն ակնոցներով չի նայել իրավական ակտերին։

Հավելենք, որ ԱԺ որոշման համաձայն կգործի 12 մշտական հանձնաժողով, դրանցից 9-ի ղեկավարները կլինեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ինը՝ «Հայաստան» խմբակցությունների անդամները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել