Կառավարության ծրագիրը պետք է հենված լինի մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, նոր կազմով առաջին նիստն է գումարել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը սկսելուց առաջ խոսքով հանդես եկավ՝ նշելով, որ առաջիկայում պետք է զբաղվել կառավարության ծրագրի, և ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով։

«Մեր ծրագիրը պետք է հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության նախընտրական ծրագրի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա։

Ես ուզում եմ այս սեգմենտի վրա մեր ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել, որովհետև նախընտրականն քարոզարշավը սովորաբար, և առավել ևս այս քարոզարշավը, կենդանի գործընթաց է և այս նախընտրական քարոզարշվի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ և մենք կառավարության ծրագիրը կազմելիս ոչ միայն պետք է ուսումնասիրենք կամ հենվենք այն գրավոր փաստաթղթղերի վրա, որոնք ընդունվել են մինչև նախընտրական քարոզարշավը, այլև այն խոստումների, այն ըմբռնման վրա, որը ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման ընթացքում և կենդանի շփման արդյունքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել