Վիճաբանություն ԱԺ-ում․ Ալեն Սիմոնյանն՝ ընդդիամդիր պատգամավորին խնդրեց «կոռեկտ մնալ»

Ազգային ժողովում այսօր՝ օգոստոսի 4-ին, վիճաբանություն տեղի ունեցավ։

Երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացնում էր ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանին, և պատգամավորները հարցեր էին ուղղում նրան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր հարցը ձևակերպելիս նշեց՝ «Նիկոլենք», ինչից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդարտության կոչ արեց․- «Խնդրում եմ կոռեկտ մնալ»։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ո՞րն էր ոչ կոռեկտ արտահայտությունը, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Վարչապետին անունով, անունը ձևափոխելով, կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ և ընդհանրապես կոռեկտ պետք է լինեն բոլորն այս դահլիճում։ «Սրանից հետո տենցա լինելու, կամ նենցա լինելու», նման արտահայտություններ հրահրող․․․ խնդրում եմ զերծ մնալ»։

Այս հորդորից հետո ևս խոսակցությունները չդադարեցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել