Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություն է տեղի ունեցել

ԲԴԽ-52-Ն-15 որոշման համաձայն՝ ՀՀ Վարչական դատարանի նստավայրերի սպասարկման տարածքներում փոփոխություններ են կատարվել:

Մասնավորապես՝ Սևան քաղաքի նստավայրում կսպասարկվեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի վարչական տարածքները:

Այս նստավայրում նախկինում սպասարկվում էր նաև Տավուշի մարզի վարչական տարածքը, որը փոփոխության արդյունքում, տեղափոխվել է Վանաձորի քաղաքի նստավայր:

Այսպիսով՝ ՀՀ Վարչական դատարանի Վանաձոր քաղաքի նստավայրը կսպասարկի Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները:

Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի սպասարկման տարածքը, այն այսուհետ կներառի ոչ միայն Շիրակի մարզը, այլ նաև Արագածոտնի մարզի մի շարք համայանքներ, մասնավորապես՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Մեծաձոր, Արագածավան, Թաթուլ, Արտաշատավան, Արուճ, Օթևան, Արևուտ, Գառնահովիտ, Կանչ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Դպրևանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակո, Հացաշեն, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սորիկ, Սուսեր, Վերին բազմաբերդ, Վերին Սասնաշեն և Ցամաքասար համայնքների վարչական տարածքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել