Այսօր ստացել եմ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական դիրքորոշումը․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի փաստաբան գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ ցանկացած դեպքում, երբ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս բողոքարկել դատավարական որևէ որոշում, այն ենթակա չէ կատարման, եթե բողոք է բերվել:

Այս մեկնաբանությամբ առաջնորդվելով՝ այսուհետ վստահորդներս չեն ձերբակալվելու և կալանավորվելու, խուզարկություններ ու առգրավումներ, փորձաքննությունների անցկացում թույլ չեմ տալու:

Առաջարկում եմ ի գիտություն ընդունել նոր ստեղծված՝ քրեական վարույթները հարամ անելու գործիքակազմը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել