Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների ղեկավարները չեն նկատել ապօրինի շինությունների կառուցումը. Դավիթ Խաժակյան

«Մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները՝ առավել ևս կառուցված համայնքային հողի վրա, հողազավթման միջոցով՝ աներկբայորեն պիտի քանդվեն և մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է: Հատկապես այն դեպքերում, երբ զավթվում են մայթեր, կանաչապատ տարածքներ, մենք որևէ կերպ չպետք է խնայենք»,-այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ պետք է կարողանան օպերատիվ կանխել ապօրինի շինությունների ավելացումը: Քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որ րոպե առաջ ապօրինությունները կանխվեն:

«Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել դրանք և այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների; Եթե մենք դրանցից առաջինը, երկրորդը մեկ կամ երկու շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակության շինություններ ստիպված չէինք լինի քանդելու»,-նշեց ավագանու անդամը:

Նա նշեց, որ քաղաքային իշխանությունը որևէ զիջման չի գնալու, նույնիսկ, եթե ապօրինի շինություն կառուցելը համաձայնեցված լինի որևէ պաշտոնյայի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել