Որոտանի վարչական ղեկավարի տունն են հիմա էլ խուզարկում․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որոտանի վարչական ղեկավարի տունն են հիմա էլ խուզարկում։ Այս մարդու եղբոր տունը հանձնել են թշնամուն և դարձրել Որոտանում արդբեջանցիների որջը։

Որ էդպես խուզարկող էիք, այս մարդու գույքը թուրքին հանձնելիս ինչի խուզարկություն չէիք անում։ Էս տղերքը մինչ օրս սահմանային կռիվների մեջ են, ծերացան հոգսից ու խնդիրներից։ Հավեսի չընկնեք հասնեք Շուռնուխի գյուղապետի տանը, հանձնել եք թշնամուն, հո համարձակություն չեք ունենա ադրբեջանցուն խուզարկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել