Գերմանական բյուջետային Eurowings-ը Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր:

Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել