Մասնագիտություններ կան, որ կարող եք սովորել միայն այստեղ․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուտով կսկսվի ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում։

Մասնագիտություններ կան, որ կարող եք սովորել միայն այստեղ։ Մասիսում կարող եք սովորել ձկնաբանություն և ձկնաբուծություն, ջերմատնային տնտեսություն, Սիսիանում՝ մեղվաբուծություն։ Գյումրիում կարող եք երկաթուղային էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում սովորել, Մարալիկում՝ գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում։

Սրանք ընդամենը մի քանիսն են այն մասնագիտություններից, որ կարելի է ընտրել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել