Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շուտով կսկսվի ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում։
Մասնագիտություններ կան, որ կարող եք սովորել միայն այստեղ։ Մասիսում կարող եք սովորել ձկնաբանություն և ձկնաբուծություն, ջերմատնային տնտեսություն, Սիսիանում՝ մեղվաբուծություն։ Գյումրիում կարող եք երկաթուղային էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում սովորել, Մարալիկում՝ գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում։
Սրանք ընդամենը մի քանիսն են այն մասնագիտություններից, որ կարելի է ընտրել»։