Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224253 դեպք, որոնցից 216112-ն` առողջացած, 4499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2547 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1152631 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2768 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Ունենք 63 առողջացած և 1 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել