«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՌԱՆՑ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ընտրություններին մասնակցող կուսակցություններ և դաշինքներ,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վստահված անձինք արձագանքելու են բոլոր խախտումներին, անկախ նրանից, թե խախտումը որ կուսակցության կամ դաշինքի շահերին է դեմ:
Հորդորում եմ ձեզ նույն կերպ վարվել, որպեսզի ունենանք առանց կեղծիքների ընտրություն»։